Asharq Al-Awsat թերթի համաձայն` Ռուսաստանը հրավիրվել է մասնակցելու «Սիրիայի բարեկամների» միջազգային կոնֆերանսին:
«Ե’վ Չինաստանը, և’ Ռուսաստանը կոնֆերանսի մասնակցության հրավեր են ստացել»,- հայտարարել է Թունիսի ԱԳ նախարար Ռաֆիկ Աբդեսսալամը:
Նախարարի խոսքերով` «ոչ մեկը մտադրություն չունի այս երկու երկրներին հեռացնել սիրիական խնդրի լուծումից»:
Նա հավելել է, որ ԱՊԼ բոլոր անդամ երկրները, եվրոպական երկրները, Իսլամական համագործակցություն կազմակերպության որոշ ներկայացուցիչներ, ինչպես նաև` «այն պետությունները, որոնք տարածաշրջանում ազդեցություն ունեն, ինչպիսիք են` ԱՄՆ-ը, Չինաստանը, Ռուսաստանը, Հնդկաստանը», կմասնակցեն կոնֆերանսին:
Թունիսի արտգործնախարարը մեկնաբանել է, որ կոնֆերանսի նպատակն է` մեծացնել ճնշումը Սիրիայի ներկայիս վարչակարգի վրա: Դրա հետ մեկտեղ, Աբդեսսալամը նշել է, որ Թունիսը կտրականապես դեմ է ռազմական միջամտությանը և «երբեէ չի դառնա մեկնարկային ուղի մեկ այլ արաբական պետության դեմ ռազմական միջամտության համար»:
Թունիսի ԱԳՆ ղեկավարը նաև մանրամասնել է, որ սիրիական ընդդիմությունը` Սիրիայի ազգային խորհուրդը, փետրվարի 24-ի կոնֆերանսին «պաշտոնապես չի ներկայացվի»:











































