Այսօր` Երևանի ժամանակով 17-00-ին, Կիպրոսում անցկացվող ուսումնամարզական հավաքի շրջանակներում մեկնարկեց Դիլիջանի «Իմպուլս»-ի առաջին ստուգողական հանդիպումը: Հայաստանի Բարձրագույն խմբի ներկայացուցիչն իր ուժերը չափում է Չինաստանի բարձրագույն խմբի առաջնությունում 16 թիմերի մրցապայքարում 7-րդ տեղը զբաղեցնող «Չանգչուն Յատաի» թիմի հետ:
Հիշեցնենք, ոչ չինական թիմը 3:2 հաշվով պարտության մատնեց Երևանի «Փյունիկ»-ին, որը մինչև 90-րդ րոպեն հաղթում էր 2:0 հաշվով:









































