Բրիտանական The Daily Telegraph թերթին տված հարցազրույցում Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը հայտարարել է, որ Իրանը կարող է Մերձավոր Արևելքում հրահրել միջուկային սպառազինությունների մրցավազք՝ ընդգծելով, որ դա ավելի վտանգավոր է, քան ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև սառը պատերազմը.
«Դա վրա հասնող ճգնաժամ է: Իրանն ակնհայտորեն շարունակում է իր միջուկային ծրագիրը: Եթե Իրանը ստեղծի միջուկային զենք, ես կարծում եմ, որ մերձավորարևելյան այլ երկրներ ևս կցանկանան զարգացնել իրենց միջուկային պոտենցիալը:
Այդ ժամանակ կսկսվի միջուկային զենքի ստեղծման օրվանից ի վեր՝ դրա տարածման ամենալուրջ փուլը, ինչը կապակայունացնի իրավիճակը Մերձավոր Արևելքում: Առանց անվտանգության ապահովման անհրաժեշտ մեխանիզմների առկայության, մերձավորարևելյան տարածաշրջանում նոր սառը պատերազմի սանձազերծումը իրական աղետ կհանդիսանա համայն աշխարհի համար»:
Հեյգը նաև Իսրայելին կոչ է արել հարված չհասցնել Իրանին, քանի որ Թեհրանի հետ զինված հակամարտության մեջ մտնելը կառաջացնի բավական շատ բացասական հետևանքներ:








































