Ինչպես փոխանցում է Associated Press գործակալությունը, Փարիզի Լուվրի թանգարանը շարունակում է պահպանել առաջին հորիզոնականը ամենաշատ այցելու ունեցող թանգարանների ցուցակում: Այս մասին ասվում է թանգարանի կողմից հրապարակված վիճակագրական տվյալներում:
Արդեն երեք տարի շարունակ այդ թանգարան է այցելում 8,5 մլն մարդ: Անցած տարի թանգարանում եղել են այնպիսի ցուցադրություններ, ինչպիսիք են ռուսական բնանկարչության, Սաուդյան Արաբիայի պատմության և հնագիտության ցուցադրությունները, որոնք հարյուրհազարավոր այցելուներ են ապահովել թանգարանին: Միայն ժամանակավոր ցուցադրությունների ժամանակ թանգարան է այցելել 7,8 մլն մարդ: Այս մասին հաղորդում է РИА-Новости գործակալությունը:
Հիշեցնենք, որ Լուվրը գտնվում է Փարիզի կենտրոնում և համարվում է աշխարհի ամենահին թանգարաններից մեկը: