Wednesday, 15 05 2024
Հայաստանն ու Ֆրանսիան ընդլայնում են համագործակցությունը քաղաքացիական ավիացիայի ոլորտում
Վլադիմիր Կարապետյանը հանդիպել է Մոլդովայի ԱԳՆ պետքարտուղարի հետ
Կադրային վերանշանակումներ ՊՆ-ում
Պուտինը հաստատել է ՌԴ կառավարության նոր կազմը
Բրայան Մեյը և Գարիկ Իսրայելյանը միահյուսում են նոտաներն ու աստղերը. ծնվում է STARMUS փառատոնը
ԱՄՆ կառավարությունն աջակցում է Հայաստանի պետական հաստատությունների զարգացմանը
«Արևմուտքը լռում է Հայաստանի ցույցերի վերաբերյալ». Զախարովա
Կիպրոսում Հայաստանի դեսպանատուն կհիմնվի
12:45
Բլինքենը կիթառ է նվագել և երգել Կիևի բարերից մեկում
Արյունաբանական կենտրոնի տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Որակավորվել են կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի ՊՄԳ ծրագրի ընտրության փուլին մասնակցած 3 թեկնածուներ
Երիտասարդի մոտ դանակներ են հայտնաբերվել, փողոցի մայթեզրի խոտածածկ հատվածում՝ ատրճանակ
12:26
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Ռոստովում 2 պայթյուն է տեղի ունեցել վառելիքի պահեստում ԱԹՍ-ների հարձակման պատճառով
12:03
Մի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՄԻՊ-ն այցելել է «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի այլընտրանքային խնամք ստացող երեխաներին
Պուտինին եւ Սի Ծինփինին կհաջողվի՞ լծորդել ԵԱՏՄ-ն եւ «մեկ գոտի՝ մեկ ճանապարհը»
ՌԴ մարզերը ենթարկվել են հերթական գնդակոծության, ուկրաինական ուժերը հեռացել են Վոլչանսկից
Փրկարարները Հրազդանում ավտոկայանատեղիից և գործող սննդի կետից հեռացրել են մոտ 350 տոննա ջուր
11:15
Նավթի գները նվազել են- 14-05-24
Երևանի կենտրոնում խուլիգանություն կատարելու կասկածանքով բողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել
Ռուսաստանը ոչ թե կոնկրետ երթուղու, այլ Հարավային Կովկասի ամբողջական ապաշրջափակման կողմնակից է. Գալուզին
Փակ փողոցներ չկան
«ԵՄ առաքելությունը Հայաստանում հիբրիդային պատերազմի գործիք է». Գալուզին
ԵՄ առաքելությունը Հայաստանի հարևանների՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի դեմ է. Գալուզին
Ալմաթիի հանդիպումը մի քայլ առաջ է խաղաղության ճանապարհին. Գալուզին
Հարցազրույց Գուրգեն Սիմոնյանի հետ
Կամրջի՝ հետիոտնի համար նախատեսված հատվածի փլուզման հետևանքով երթևեկությունը դադարեցվել է
Լուրերի առավոտյան թողարկում

«Բանգկոկի պայթյուններն իրականացրել է սիոնիստական ռեժիմը». Թաիլանդում Իրանի դեսպան

РИА Новости-ի փոխանցմամբ՝ Թաիլանդում Իրանի դեսպան Մաջիդ Բիզմարկը տեղական Nation թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ Բանգկոկի պայթյուններն իրականացրել է սիոնիստական ռեժիմը (Իսրայել)՝ դրանով իսկ վնասելու համար Իրանի իմիջին և սեպ խրելու իրանա-թաիլանդական հարաբերությունների մեջ.

«Եթե Թաիլանդի պայթյուններին խոր և իմաստուն մոտեցում ցուցաբերենք, ապա կպարզենք, թե ով է կանգնած այդ սցենարի հետևում: Կան բաներ, որոնց մասին ես չեմ կարող հայտարարել: Սակայն կրկնում եմ, որ այդ սցենարում առաջին կասկածյալները սիոնիստներն են: Իրանը կտրականապես դատապարտում է պայթյուններ իրականացրած անձանց:

Մենք խորապես կասկածում ենք, որ թաիլանդական ու մալայզիական իշխանությունների կողմից ձերբակալված կասկածյալները հիրավի Իրանի քաղաքացիներ են, չնայած այն հավաստիացումներին, որ այդ անձինք Թաիլանդ են ժամանել իրանական անձնագրերով:

Վերջին մի քանի ամիսներին նմանատիպ միջադեպեր գրանցվում են համայն աշխարհում: Դրանք բոլորն էլ պատրաստվում և իրականացվում են սիոնիստական ռեժիմի տարրերի կողմից՝ աշխարհում իրավիճակն ապակայունացնելու նպատակով: Սիոնիստներն այդ կամպանիան սկսել են մի քանի ամիս առաջ՝ համաշխարհային ԶԼՄ-ների համար պատրաստելով նենգափոխած լուրեր»:

Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին Բանգկոկում՝ դեսպանատների թաղամասի մոտ, տեղի ունեցան 3 պայթյուններ, որոնց հետևանքով վիրավորվեցին 4 տեղաբնակ և մեկ օտարազգի (ենթադրվում է, որ նա ունի իրանական ծագում):

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում