Արամի և Բուզանդի փողոցներում կառուցվող էլիտար շենքերի խաբվածներից մեկը, ըստ «ժողովուրդ»-ի տեղեկությունների, Աժ պատգամավոր Կարո Կարապետյանն է: Նրա գնած բնակարանը երկրորդ անգամ վաճառվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանին:
«Փորձեցինք լուրը ճշտել նախ Կարապետյանից: Սակայն վերջինս Մոսկվայում է և մի քանի օր շարունակ՝ «անհասանելի»: Իսկ գեներալ Բաղմանյանի անձնական հեռախոսին պատասխանեց նրա վարորդ Արայիկը: Վերջինս լսեց հարցն ու ասաց. «100 տոկոսով նման բան չկա»: Իսկ ավելի ուշ նրա օգնականն ասաց. «Բաղմանյաևն ըտեղ բնակարան չունի: Ինքն ունի սեփակպն տուն 94 թվականից ու ապրում ա էդ տան մեջ, կարող եք գրել»:











































