ԱԺ անկախ պատգամավոր Հակոբ Հակոբյանը «ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատել է տեղեկությունները, որ ինքն առաջիկայում պատրաստվում է անդամագրվել ՀՀԿ-ին:
«Հակոբյանն ասաց, որ առաջիկա օրերին ներկայացնելու է իր դիմումը: Նա նաև նշեց, որ նախորդ ընտրություններից առաջ ներկայացել էր որպես անկուսակցական և այս տարիներին պահել որևէ կուսակցության չանդամագրվելու խոստումը:
«Նոր ընտրություններից առաջ կանդամագրվեմ ՀՀԿ-ին ու հասարակությանը կներկայանամ որպես ՀՀԿ-ական»,- ասել է Հակոբյանը: Իսկ հատկապես ՀՀԿ-ին անդամագրվելը նա մեկնաբանել է այս տարիներին այդ խմբակցության հետ իր համագործակցությամբ:
«Հակոբյանը պատրաստվում է մեծամասնական ընտրակարգով իր թեկնածությունն առաջադրել թիվ 41 ընտրատարածքում, որտեղից և ընտրվել է ժամանակին՝ «Օրինաց երկիր» կուսակցության աջակցությամբ»,- հավելում է թերթը:










































