Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր կայացել է «Հույսի նավակ» խորագրով մանկական բարեգործական համերգ, որին մասնակցել է ՀՀ առաջին տիկին, «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի պատվավոր նախագահ Ռիտա Սարգսյանը։ Համերգին հնչել է նաև նրա հեղինակած երգը: Այս մասին տեղեկացնում է aravot.am կայքը։
Համերգը նվիրված էր ուռուցքային հիվանդություններով երեխաների պաշտպանության միջազգային օրվան, իսկ ողջ հասույթը փոխանցվելու է «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամին:






































