Ինչպես գրում է BBC-ն, Մալիից հարևան երկրներ փախստականների թիվը վերջին տասն օրվա ընթացքում կրկնապատկվել է: Այս մասին հայտարարում է ՄԱԿ-ը:
Աֆրիկյան այս երկրի բնակչությունը փորձում է փրկվել տուարեգի ապստամբների և կառավարական զորքերի ռազմական գործողություններից:
ՄԱԿ-ի տվյալներով՝ ավելի քան 44 հազար մարդ լքել է երկիրը՝ Մավրիտանիայի, Նիգերի և Բուրկինա-Ֆասոյի տարածքում ապաստան փնտրելու համար:
Ինչպես հայտարարել է Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը, բռնությունը, որը Մալիում ծավալվել էր այս տարվա հունվարին, հանգեցրել է երկրում վերջին 20 տարիների ընթացքում ամենավտանգավոր մարդասիրական ճգնաժամին:











































