ՀՀ Ազգային ժողովի հասարակայն ության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը տարածել է մամլո հաղորդագրություն, որում ասվում է, որ ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը փետրվարի 17-ին մասնակցել է ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ) շրջանավարտների ասոցիացիայի խորհրդի նիստին:
Խորհրդի անդամները նախ շնորհավորել են Սամվել Նիկոյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ, ապա լսել են ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանի հաղորդումը համալսարանում իրականացվող ծրագրերի մասին:
Նիստում լսվել են նաև ասոցիացիայի խորհրդի նախագահի տարեկան հաշվետվությունը, ինչպես նաև կազմակերպչական հարցեր: Պարոն Նիկոյանը ներկայացրել է իր տեսակետները բարձրացված հարցերի շուրջ:








































