UEFA-ն հրապարակեց եվրոպական ֆուտբոլային ակումբների նոր վարկանիշային աղյուսակը, որը գլխավորում է Չեմպիոնների Լիգայի գործող գավաթակիր «Բարսելոնա»-ն: Առաջին հնգյակում Անգլիան ունի 3 ներկայացուցիչներ` «Մանչեսթեր Յունայթեդ»-ը (2-րդ տեղ), «Չելսի»-ն (3-րդ տեղ) և «Արսենալ»-ը (5-րդ տեղ): Մյունխենի «Բավարիա»-ն զբաղեցնում է վարկանիշային աղյուսակի 4-րդ հորիզոնականը, իսկ Մադրիդի «Ռեալ»-ն ընդամենը 6-րդն է:
Հավելենք, որ ցուցակը կազմելիս հաշվի են առնվում թիմերի` Եվրոգավաթների խաղարկություններում ունեցած ելույթները: Հիշեցնենք, որ «արքայական ակումբ»-ը ՉԼ գավաթը վերջին անգամ նվաճել է 2001/02թթ. խաղարկությունում, որից հետո ունեցած մի շարք անհաջող ելույթներից հետո զիջել է դիրքերը: Առաջին տեղը զբաղեցնող «Բարսելոնա»-ն վերջին մի քանի տարիներին 3 անգամ հաղթող է ճանաչվել պատվաբեր մրցաշարում (2005/2006, 2008/2009, 2010/11թթ.):
1. «Բարսելոնա» – 148.094 միավոր
2. «Մանչեսթեր Յունայթեդ» – 141.407
3. «Չելսի» – 122.407
4. «Բավարիա» – 120.237
5. «Արսենալ» – 111.407
6. «Ռեալ» – 109.094
7. «Ինտեր» – 102.710
8. «Պորտո» – 97.535
9. «Լիոն» – 94.735
10. «Լիվերպուլ» – 90.407
11. «Միլան» – 87.710
12. «Շախտյոր» – 83.826
13. «Բանֆիկա» – 83.535
14. «Մարսել» – 82.735
15. «Ատլետիկո» – 80.094







































