Բրազիլացի հանրահայտ ձախ պաշտպան Ռոբերտո Կառլոսը, ով ներկայումս հանդես է գալիս Մախաչկալայի «Անժի»-ի կազմում, իսպանական մամուլին տված հարցազրույցում հայտարարեց, որ համաշխարհային ֆուտբոլի լավագույն մարզիչներից ինքն առանձնահատուկ տեղ է հատկացնում պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոյին.
«Ինձ մարզել են այնպիսի մարզիչներ, ինչպիսիք են Ֆաբիո Կապելլոն և Վիսենտե դել Բոսկեն, բայց իմ կարծիքով աշխարհի լավագույն մարզիչը Ժոզե Մոուրինյոն է։ Ցանկացած թիմի ղեկավար փորձում է նրան իր ակումբ հրավիրել։
Աշխարհի լավագույն ակումբը «Ռեալ»-ն է, քանի որ ֆուտբոլիստները միմյանց սատարում են թե՛ հաղթանակի, թե՛ պարտության դեպքում»։








































