«ԲՄԱ-Էներգիա»-ի հետ հանդիպումից հետո «Շիրակ»-ի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը հայտարարեց, որ գոհ է թիմի ցույց տված խաղից.
«Ընդհանուր առմամբ գոհ եմ խաղից: Իհարկե, կան որոշակի սխալներ, սակայն մենք այս հավաքի ընթացքում փորձում ենք լուծել այդ բոլոր խնդիրները: Նախորդ հանդիպման համեմատ տղաներն ավելի լավ հանդես եկան, կարևորը, որ կայունություն է նկատվում նրանց խաղում»,- Բիչախչյանին մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը: