Փետրվարի 16-ին` ժամը 04.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասում ահազանգ է ստացվել, որ Ավանի Բրյուսովի թաղամասում գտնվող մթերային խանութի ապակիները կոտրելով՝ մտել են ներս:
Ահազանգով դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները խանութից գողություն կատարելու պահին բռնել և բերման են ենթարկել 22-ամյա Գերասիմին և 31-ամյա Գնելին:
Պարզվել է, որ նրանք նույն օրը` ժամը 04.00-ի սահմաններում, խանութի պատուհանը և ճաղավանդակը կոտրելով՝ գողացել են 70.000 դրամ կանխիկ գումար և բջջային հեռախոսի լիցքավորման քարտեր:
Գողոնն առգրավված է:
Երիտասարդները ձերբակալված են:
«Առաջին լրատվական»-ին ոստիկանությունից հայտնում են, որ կատարվում է նախաքննություն:










































