News Corporation-ի գործադրի տնօրեն, մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկը ժամանել է Լոնդոն՝ The Sun ամսագրի լրագրողների ձերբակալությունների շուրջ ծավալված իրավիճակին ծանոթանալու համար: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Բրիտանական ոստիկանությունը Elveden գործողության շրջանակներում շաբաթ օրը ձերբակալել է The Sun թերթի 5 լրագրողների, որոնք կասկածվում են տեղեկություն ստանալու համար ոստիկաններին կաշառելու մեջ:
Ոստիկանությունից հայտնել են, որ, 5 լրագրողներից բացի, ձերբակալվել է ևս 3 մարդ, ոստիկանության և պաշտպանության նախարարության աշխատակիցներ: Ընդհանուր առմամբ, Elveden գործողության շրջանակներում ձերբակալվել է 13 մարդ:
Մերդոկն արդեն հայտարարել է, որ չի պատրաստվում փակել The Sun-ը:
Հիշեցնենք, 2011 թ. ամռանը գաղտնալսումների շուրջ ծավալված սկանդալի պատճառով Մերդոկը ստիպված էր փակել մեծ Բրիտանիայի հնագույն News of The World թերթը:







































