Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ՝ այս տարվա հունվարին աճել է դեպի Վրաստան դրամական փոխանցումների ծավալը: Հունվարին Վրաստան է փոխանցվել 84,424,000 դոլար, ինչը 13.4 տոկոսով ավելին է՝ համեմատած 2011 թվականի միևնույն ժամանակահատվածի հետ:
Ամենամեծ փոխանցումներն իրականացվել են Ռուսաստանից. հունվարին դա կազմել է 41,675,000 դոլար, ինչը 5,138,000 դոլարով ավելի է՝ համեմատած 2011 թվականի հունվարի հետ: Երկրորդ տեղում Հունաստանն է՝ 11,366,000 դոլար, ինչը 3.073.700 դոլարով ավելի է 2011 թվականի հունվարի համեմատ:







































