Երեկ Հայ առաքելական եկեղեցու Կանադային թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը Facebook-ի իր էջում հայ ժողովրդի Վարդանանց տոնը շնորհավորելուց հետո գրել է.
Այսօր յատուկ կերպով ցանկանում եմ այս հեռաւորութիւնից շնորհաւորել յատկապէս նրանց, ովքեր արհամարհելով ամեն դժուար պայման, կարող եմ ասել, ի գին ամեն զրկանքի կանգնած են Երեւանի Մաշտոցի պուրակում պաշտպանելու եւ պահպանելու իրենց մարդկային իրաւունքը, իրենց քաղաքն ու բնակավայրը’ բոլորիս անունով ու բոլորիս համար, յանուն այսօրուայ եւ ապագայի:
Յարգա’նք Ձեզ սիրելի երիտասարդներ, Ձեր գոյութիւնն իսկ վկայում է մեր յուսալից եւ արեւալից վաղուայ մասին: Թող Աստուած Ձեզ միշտ ամուր եւ Իր օրհնութեան մէջ պահի, ապահով ու անսակարկ եւ հեռու վանի չարիքը մեր երկրի սահմաններից եւ մեր բնակավայրերից:
Սիրով եւ աղօթքով
Բագրատ Եպիսկոպոս










































