Wednesday, 10 06 2026
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին

440թ. այս օրը մահացավ հայ գրերի ստեղծող, ինքնուրույն ու թարգմանական գրականության սկզբնավորող Մեսրոպ Մաշտոցը. (պատմություն)

440թ. այս օրը Վաղարշապատում (այժմ` Էջմիածին) մահացավ հայկական գրի ստեղծող և հայ ինքնուրույն ու թարգմանական գրականության սկզբնավորող (Սահակ Ա Պարթևի հետ), հայ գրության, հայագիր դպրոցի հիմնադիր և հայերի առաջին ուսուցիչ, լուսավորիչ, մշակութային-հասարակական գործիչ, քրիստոնեության քարոզիչ, Հայաստանի եկեղեցու վարդապետ Մեսրոպ Մաշտոցը:

Նրա մահից հետո հայոց արքունիքում վեճեր եղան, թե որտեղ պիտի ամփոփվի սրբի աճյունը: Ի վերջո, այդ պատիվը բաժին ընկավ նրա աշակերտին` հայոց հազարապետ Վահան Ամատունուն: Նա Մաշտոցի աճյունն ամփոփեց իր կալվածքում` Այրարատ նահանգի Արագածոտն գավառի Օշական գյուղում:

Մեսրոպ Մաշտոցի մասին մեզ տեղեկություններ են հաղորդել նրա աշակերտ Կորյունը, քերթողահայր Մովսես Խորենացին, Ղազար Փարպեցին, Մովսես Կաղանկատվացին, Կարապետ Սասնեցին (շուրջ 30 հին և միջնադարյան աղբյուրներ):

Մեսրոպ Մաշտոցի ծննդյան տարեթվի մասին չկան հստակ տվյալներ` նշվում են 361 և 362 թվականները: Հայտնվել է, որ ծնվել է հայոց Տուրուբերան նահանգի Տարոն գավառի Հացեկաց գյուղում: Մեսրոպ Մաշտոցը կիսազնվական Վարդանի որդին էր:

Նախնական կրթությունն ստացել է հենց Տարոնում` Աշտիշատի վանքում, ապա մեկնել մայրաքաղաք Վաղարշապատ և ծառայության անցել արքունիքում՝ որպես ատենադպիր: Նա ժամանակի կրթված այրերից էր: Աշտիշատի վանքում սովորել էր հունարեն, ասորերեն: Չի բացառվում, որ Վաղարշապատում արքունական ծառայության ժամանակ յուրացրած լինի վրացերենն ու աղվաներենը: Իսկ պարսկերենը ժամանակի միջազգային հաղորդակցության լեզուներից էր, հետևաբար, Մաշտոցն ի պաշտոնե պարտավոր էր տիրապետել դրան:

Շուտով Մեսրոպը թողնում է աշխատանքն ու անցնում է զինվորական ծառայության: Այնուհետև թողնում է աշխարհիկ կյանքը, կրոնավոր է դառնում և զբաղվում քրիստոնեության քարոզչությամբ: Նա գործել է Նախիջևանի Գողթն գավառում, Սյունիքում, Արցախում:

Քրիստոնեությունն ընդամենը մի քանի տասնամյակ առաջ էր մուտք գործել Հայաստան և ավանդական հեթանոսական պաշտամունքը խոր արմատներ ուներ ժողովրդի մեջ: Նոր կրոնի քարոզիչները մեծ դժվարությամբ էին իրենց գործը կատարում, որովհետև հայոց եկեղեցիներում կարգը կատարվում էր օտար լեզուներով:

Մաշտոցը Վռամշապուհ թագավորից տեղեկանում է, որ Դանիել անունով մի ասորի քահանայի մոտ հայկական նշանագրեր կան: Մաշտոցը բերում է այս նշանագրերը, փորձում է կիրառել, բայց պարզվում է, որ դրանք չեն համապատասխանում հայերենի հնչյունային համակարգին: Եվ հավանաբար հենց դրանց հիմքի վրա Մեսրոպ Մաշտոցը ձեռնամուխ է լինում հայերեն նոր տառատեսակների արարմանը:

Մաշտոցն իր աշակերտների հետ մեկնում է Ասորիք, ապա Միջագետք, ի վերջո, անցնելով Եդեսիա` 405 թ. այնտեղ ստեղծում է հայոց այբուբենը: Այս գործում նրան աջակցում է Հռոփանոս անունով մի ասորի: Ավարտելով տառերի ձևավորումը` նա ձեռնամուխ է լինում Աստվածաշնչի թարգմանությանը: Եվ ծնվում է հայատառ առաջին նախադասությունը. «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»:

Մեսրոպ Մաշտոցը վերադառնում է Հայաստան` Վաղարշապատ, ուր նրան ցնծությամբ դիմավորում է հայոց արքունիքը` Վռամշապուհ արքայի գլխավորությամբ: Դրանից հետո Մաշտոցը ձեռնամուխ եղավ Հայաստանում լուսավորության տարածմանը: Նա իր աշակերտների հետ ողջ երկրում դպրոցներ բացեց և կրթական, թարգմանչական գործունեություն ծավալեց ոչ միայն Մեծ Հայքում, այլև Վրաստանում և Աղվանքում` ստեղծելով նաև վրացական և աղվանական գրերը:

Նա Վրաստան մեկնեց վրաց թագավոր Բակուրի (415 – 429թթ.) հրավերով և վրաց հոգևորական Ջաղայի օգնությամբ ստեղծեց վրացական այբուբենը: Ապա Աղվանից Արսվաղեն արքայի հրավերով եղավ նաև Կապաղակում և Բենիամին եպիսկոպոսի հետ ստեղծեց նաև աղվանից այբուբենը:

Ուսման և գրագիտության տարածման գործում Մաշտոցին աջակցում էին հայոց հոգևոր դասն ու ազնվականությունը:
Իր առաքելությունը Արևելյան Հայաստանում կատարելուց հետո Մաշտոցը Վռամշապուհ արքայի հրահանգով մեկնում է Կոստանդնուպոլիս, հանդիպում Թեոդոս Բ կայսեր հետ: Կայսեր թողտվությամբ նա հայկական դպրոցներ է բացում նաև Հայաստանի բյուզանդահպատակ մասում: Բյուզանդական կայսրությունը ստիպված էր զիջել` վախենալով իր հպատակ հայերի պարսկամետ կողմնորոշումից:

Կյանքի վերջին տարիներին գրել է հոգևոր շարականներ, կրոնափիլիսոփայական երկեր: Հայերեն հնչունային համակարգի հետ մեկտեղ Մեսրոպ Մաշտոցը նաև ստեղծեց նրա համապատասխան թվային համակարգը:
Իրավամբ, Մաշտոցին ենք պարտական, որ V դարը դարձավ հայ մշակույթի ոսկեդարը` իր բոլոր դրսևորումներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում