Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

1924թ. այս օրը ծնվեց լեգենդար հետախույզ, Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանը. (պատմություն)

1924թ. այս օրը Դոնի Ռոստովում ծնվեց հետախույզ, Խորհրդային Միության հերոս, ԽՍՀՄ ՊԱԿ-ի (պետանվտանգության կոմիտե) գնդապետ Գևորգ Վարդանյանը:

Գևորգ Վարդանյանը խորհրդային արտաքին հետախուզության ծառայության առաջին հետախույզն է, որ իր կենդանության օրոք արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման։ Նրա անունը նշված է բոլոր ժամանակների և ժողովուրդների 100 լավագույն հետախույզների ցանկում։ Գևորգ Վարդանյանի սխրանքների մեծ մասը «հույժ գաղտնի» կնիքի տակ են պահվում առ այսօր:

Գևորգ Վարդանյանի անցկացրած փայլուն գործողությունները կարող են ընդգրկվել շատ երկրների հատուկ ծառայությունների դասագրքերում՝ որպես հետախույզի արդյունավետ աշխատանքի օրինակներ։

1930թ. Վարդանյանների ընտանիքը տեղափոխվել է Իրան: Գևորգ Վարդանյանի հայրը կապված էր ռուսական ներքին հետախուզության հետ և հոր ցանկությամբ տղան դարձավ հետախույզ: Ընդամենը 16 տարեկան պատանի էր, երբ կյանքը կապեց խորհրդային հետախության հետ: 1940-ից ղեկավարում էր հատուկ խումբ, որն զբաղվում էր Թեհրանում և այլ քաղաքներում ֆաշիստ գործակալների և գերմանացի հետախույզների բացահայտմամբ: Երկու տարում նրա խումբը բացահայտել է ավելի քան 200 մարդու, որոնք ինչ-որ կերպ կապ են ունեցել գերմանական հետախուզության հետ:

Գևորգ Վարդանյանի հետախուզական գործունեության պատմության մեջ հատկապես նշվում է 1943թ., երբ Թեհրանում կայանալիք կոնֆերանսին գործընկերների հետ պետք է ապահովեր 3 խոշոր տերությունների ղեկավարների (Ստալին, Ռուզվելտ, Չերչիլ) անվտանգությունը: Հայ հետախույզին և նրա գործընկերներին հաջողվել էր կանխել այդ «մեծ եռյակի» ղեկավարների դեմ ֆաշիստական Գերմանիայի ծրագրած մահափորձը:

Հանրահայտ են նաև Գևորգի և նրա կնոջ՝ Գոհար Վարդանյանի (Փահլևանյան) իտալական գործուղումները։ Աշխատելով այնտեղ՝ նրանք իրենց սեւեռուն ուշադրության կենտրոնում են պահել ՆԱՏՕ-ի հարավային թևը։ Դրանք այն տարիներն էին, երբ ԱՄՆ ԿՀՎ ապագա տնօրեն (1977-1981թթ.) ծովակալ Ստենոֆիլդ Թերները, որն ԱՄՆ երբեմնի նախագահ Ջ. Քարտերի հետ սովորել էր ռազմածովային ակադեմիայում, նշանակվում է Հարավային Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար (1975թ.)։

Այդ ժամանակ Գևորգ և Գոհար Վարդանյաններն ունեցել են աչքի ընկնող հասարակական դիրք, նրանց լավ են ճանաչել երկրի նախագահը, նախարարները, իսկ ամերիկյան ծովային բարձրաստիճան սպաները և ծովակալ Թերները մեկ անգամ չէ, որ նրանց ձեռքն են սեղմել և օգտվել նրանց ծառայություններից։ Հենց նրանք էլ օգնել են Գևորգ Վարդանյանին, երբ նա գաղտնի հետախուզական առաջադրանքներով մեկնել է ԱՄՆ։

Մահացել է 2012թ. հունվարի 10-ին Մոսկվայի Բոտկինյան հիվանդանոցում քաղցկեղի պատճառով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում