Ճապոնիայի կայսր Ակիհիտոն ուրբաթ օրը հոսպիտալացվել է: Նրան կնախապատրաստեն սրտի վիրահատության, որը նախապես պլանավորված էր: Վիրահատությունն անցկացվելու է վաղն առավոտյան՝ Տոկիոյի համալսարանի հիվանդանոցում, որից հետո վիրահատությունն իրականացնող բժիշկները մամուլի ասուլիս կհրավիրեն:
Անցած շաբաթ անցկացված հետազոտության արդյունքում պարզվել էր, որ Ակիհիտոն խնդիրներ ունի անոթային սնուցման հետ: Նախատեսվում է, որ կկատարվի սրտի շունտավորում: Սպասվում է, որ արդեն երկու շաբաթ անց Ակիհիտոն դուրս կգրվի հիվանդանոցից:
Պաշտոնական ընդունելությունների ժամանակ կայսերը կփոխարինի թագաժառանգ Նարուհիտոն: Անցած տարվա վերջին կայսրը թոքաբորբով էր հիվանդացել: Ճապոնական ԶԼՄ-ները նշում էին, որ դա 78-ամյա կայսեր սթրեսի արդյունքն էր՝ 2011թ. մարտի 11-ի ավերիչ երկրաշարժից հետո:








































