«Կարծես թե ՀՀԿ-ԲՀԿ մենամարտը քրեական դաշտից առայժմ տեղափոխվելու է քաղաքական հարթություն, ավելի ճիշտ՝ լրատվական դաշտ»:
«ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ Հանրապետական կուսակցությունն ու նախագահի նստավայրը խիստ բարկացել են Գագիկ Ծառուկյանի թիմակիցների վրա, և այս օրերին ծրագիր է մշակվում ինչպես լուծել ԲՀԿ-ի հարցը, որն «իշխանության ներսում ընդդիմություն է խաղում»:
«Ըստ մեզ հասած լուրերի՝ «պատիժն» այս անգամ չի լինելու թմրամոլների կամ կարգազանց վարորդների հայտնաբերմամբ: Այլ տակտիկա է մշակվում: Հիշեցնենք, որ օրերս «Հրապարակ» օրաթերթը լուր տպեց, որ ԲՀԿ-ականներից մեկը հպարտացել էր, թե՝ «Չե՛ք տեսնում մեր կայքերը՝ 7or.am-ն ու zham.am-ը, ոնց են իշխանության հերն անիծում: Ամեն օր մեթոդաբար ինչ վերլուծություններ են հրապարակում:
Այ դա է ժուռնալիստիկան ու «իշխանության մեջ ընդդիմություն լինելը»»: Այնպես որ, սպասենք ՀՀԿ-ԲՀԿ հերթական ռաունդին»:










































