Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը պատրաստ է ամերիկացի դերասան Շոն Պենի խնդրանքով երգել ԱՄՆ-ում կազմակերպվելիք բարեգործական համերգին: Այս մասին հայտարարել է հենց ինքը` նախագահ Չավեսը, նշելով, որ համերգի նպատակն է Հաիթիի երկրաշարժից տուժած շրջաններին օգնություն ցուցաբերել:
Հայտնի դերասանը Լատինական Ամերիկա կատարած իր շրջագայության ընթացքում այցելել էր Վենեսուելա և հանդիպել Ուգո Չավեսի հետ, որի նպատակն էր 2010թ.-ի Հաիթիի ավերիչ երկրաշարժից տուժածներին օգնություն ցուցաբերել: Իր հերթին Չավեսն առաջարկել է կազմակերպել հեռուստամարաթոն Telesour հեռուստաալիքով, որը հեռարձակվում է ողջ Լատինական Ամերիկայում:
Հիշեցնենք, որ 2010թ.-ի հունվարին Հաիթիում տեղի ունեցավ 7,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որի հետևանքով զոհվեց 316 հազար մարդ, ավելի քան 1,5 մլն մարդ մնաց անօթևան: