«Հրապարակ»-ը գրում է, որ ԱԺ աշխատակազմը աշխատակազմի ղեկավար Գագիկ Մխեյանին կնքել է «Լորիս» փաղաքշական մականվամբ:
«Մխեյանը փորձում է աշխատակազմի ներկայացուցիչների հետ մտերմիկ զրույցների ընթացքում ճշտել նրանց վերաբերմունքը շեֆի՝ Սամվել Նիկոյանի նկատմամբ և այն օպերատիվ կերպով հասցնում է նրան:
Ինչպես հայտնի հեռուստասերիալի հերոսը, այս դեպքում ևս ծառայությունն ամենևին անշահախնդիր չէ: Մխեյանն առայժմ Աժ աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է և հույս ունի, որ մատուցած ծառայության դիմաց ժամանակավորը կդառնա մշտական»:










































