Teenage Dream-ի երգչուհի Քեթի Փերին Twitter սոցիալական ցանցի իր էջում հայտնել է, որ իր նոր Part of Me երգից ստացված ողջ հասույթը կփոխանցի MusiCares բարեգործական ընկերությանը:
Daily Caller-ը հաղորդում է, որ այն բանից հետո, երբ Փերին «Գրեմմի» մրցանակաբաշխության ժամանակ առաջին անգամ կատարել է նոր երգը, այն գլխավորում է iTunes-ի լավագույն տասնյակի հիթ-շքերթները: Սա նշանակում է, որ ակնկալվելիք հասույթը փոքր չի լինի:
Փերին ABC News ռադիոկայանին հաղորդել է, որ MusiCares-ն իր ամենասիրելի բարեգործական ընկերությունն է:
Ընկերությունն օգնում է երաժիշտներին, ովքեր ֆինանսական օգնության կարիք ունեն՝ անձնական կամ բժշկական խնդիրների պատճառով, քանի որ սկսնակ երաժիշտները հիմնականում միլիոնատերեր չեն և անգամ չունեն առողջական ապահովագրություն:






































