Wednesday, 24 06 2026
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը

Եհովայի վկաները չեն հաշտվել «Հ1»-ի հետ

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է «Եհովայի վկաներ» քրիստոնեական կրոնական կազմակերպության պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունների հերքումը տարածելուն, պատասխանը հրապարակելուն և փոխհատուցում վճարելուն պարտավորեցնելու գործով դատական նիստն ընդդեմ Հանրային հեռուստատեսության, սակայն Արթուր Մարտիրոսյանի խոսքով` այդ ընթացքում կողմերի հաշտության հետ կապված որևէ հայտարարություն չի արվել:

Մարտիրոսյանն ընգծեց նաև, որ այսօրվա դատական նիստը հետաձգվել է հենց Հանրային հեռուստատեսության գրավոր միջնորդությամբ. «Ոչ մենք ենք ներկա եղել նիստին, ոչ էլ իրենք»,- նշեց կրոնական կազմակերպության փաստաբանը:

Բանն այն է, որ այսօրվա դատավարության վերաբերյալ հրապարակում է եղել համաձայն որի` նիստին հայցվորի փաստաբան Արթուր Մարտիրոսյանը դատարանին ներկայացրել է նիստը հետաձգելու մասին միջնորդություն, քանի որ կողմերը ցանկանում են հաշտության գալ: Սակայն Մարտիրոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ինքն այս պահին անգամ չի կարող ասել՝ այս գործը հաշտությամբ ավարտվելու հավանականություն ունի՞, թե՞ ոչ, իսկ կողմերի միջև եղած բանավոր պայմանավորվածությունները փաստաբանը չցանկացավ հրապարակել:

Հիշեցնենք, որ հայցվոր կողմը վիճարկում է 2010 թ. նոյեմբերի 9-ին, 10-ին և 11-ին «Հայլուր» և «Տեսանկյուն» հաղորդաշարերի ընթացքում հնչած տեղեկությունն այն մասին, որ Սևանում իր ծնողների սպանության մեջ մեղադրվող Արման Թորոսյանը Եհովայի վկա է:

Այս գործով նախորդ դատական նիստի ընթացքում կողմերը ներկայացրել էին իրենց տեսակետները, թե որոնք են դիտում որպես զրպարտություն և վիրավորանք պարունակող արտահայտություններ: Հայցվորի ներկայացուցիչ Ելենա Մարգարյանը ընդգծել էր մի քանի այսպիսի արտահայտություններ. «Ընդամենը երեկ Եհովայի վկան սպանեց իր ծնողներին», «Ինչպե՞ս փրկել արյան ծարավ Աստծո զոհերին», «Եհովայի կամազուրկ ստրուկներ և դաժան դահիճներ» խորագիրը և «Ինչո՞ւ են ուրիշ աստվածները և սուտ մարգարեները կարողանում տիրանալ մարդկանց հոգիներին՝ դարձնելով նրանց կամազուրկ ստրուկ ու դաժան դահիճներ» և այլն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում