The Cure խումբը 2012 թ. Maxidrom փառատոնի ժամանակ հանդես կգա որպես հեդլայներ: Այս մասին տեղեկությունը հայտնվել է միջոցառման պաշտոնական կայքում:
Փառատոնը կկայանա հուլիսի 11-ին, Մոսկվայում`open-air ձևաչափով: Առայժմ չի հաղորդվում, թե The Cure խմբից բացի՝ էլ ով է ելույթ ունենալու փառատոնի ժամանակ: Մասնակիցների ցուցակը փառատոնի կայքում կտեղադրվի ավելի ուշ:
The Cure խումբը կազմավորվել է Մեծ Բրիտանիայում՝ 1970-ական թվականներին: Խմբի առաջատարը կիթառահար ու վոկալիստ Ռոբերտ Սմիթն է: Իր կարիերայի ընթացքում խումբը թողարկել է 13 ալբոմ: Խմբի վերջին՝ 4:13 Dream ձայնասկավառակը վաճառքի է հանվել 2008 թ. հոկտեմբերին:
Maxidrom-ի առաջին փառատոնն անցկացվել է Մոսկվայի Олимпийский մարզահամերգային համալիրում՝ 1995 թ.: Այս միջոցառումը համարվում է ամենամյա, սակայն ինչ-ինչ պատճառներով չի անցկացվել 1996, 2009 և 2010 թվականներին: Փառատոնին, որպես արտասահմանյան հեդլայներներ, ելույթ են ունեցել Korn, Placebo, Franz Ferdinand, The Prodigy և The Cardigans խմբերը:










































