Wednesday, 10 06 2026
14:50
Իրանը տարածաշրջանի երկրներին կոչ է արել իրենց տարածքները չտրամադրել ԱՄՆ-ի հարձակումների համար
Նպատակը՝ պառակտում մտցնելն է․ ըստ Զախարովայի՝ ԵՄ-ն փորձում էր վերահսկել ՀՀ-ում ընտրական ցիկլը
14:30
Իրանի զինված ուժերը գրոհել են տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնող 21 օբյեկտի վրա
Չունենք որևէ դեպք, երբ առանց դատարանի թույլտվության՝ ՀԿԿ-ն իրականացրել է գաղտնալսում․ Նահապետյան
14:10
Մոսկվան և Կիևը փոխադարձ հարվածներ են հասցրել. Ուկրաինայում կան վիրավորներ
ՀԿԿ նախագահը խոստանում է նոր բացահայտումներ, խուզարկություններ, ձերբակալություններ, հետապնդումներ
13:50
Այս տարի Հայաստանում կանխատեսվում է ՀՆԱ-ի շուրջ 5.25% աճ. ԱՄՀ
Եթե կա արձանագրություն, ձայների փոշիացում լինել չի կարող․ ԿԸՀ նախագահը՝ ընտրությունների մասին
«Ռոսսելխոզնադզոր»-ը ամսական մոնիտորինգ է անցկացնում հայկական արտադրանքի նկատմամբ
Ձայների վերահաշվարկի պատշաճ դիմում շատ քիչ ենք ստացել․ ԿԸՀ նախագահ
Շնորհավորական ուղերձ Ազգային ժողովի ընտրությունների կապակցությամբ
Ընդդիմության համար շահեկան է բոլոր քրեական գործերը պիտակավորել քաղաքական հետապնդում անունով․ Գալյան
12:50
Team Telecom Armenia-ն կապահովի Firebird-ի AI մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը
Ընտրակեղծարարության հետ պայքարը կապ չունի ԿԸՀ-ի, ընտրական համակարգի հետ․ Հովակիմյանը՝ Նազարյանին
12:30
Արաղչին թուրք և սաուդցի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները
Քրեական օրենսգիրքը խախտող քաղաքական ուժը չպե՞տք է որևէ պատասխանատվություն կրի․ Նազարյանը՝ Գալյանին
12:10
Ֆիլիպինների հարավում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 45-ի
Ռուսաստանը Միացյալ Նահանգներին «միջուկային» վերջնագիր է ներկայացրել
11:50
Իրանը նախազգուշացրել է ագրեսիայի կրկնվելու դեպքում ԱՄՆ-ի թիրախներին ավելի լայնածավալ հարվածներ հասցնելու մասին
Մանդատ չվերցնելը որևէ բան չի փոխելու Սիմոնյանը՝ ընդդիմությանը
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի Արևելյան Մակեդոնիայի ու Թրակիայի մարզպետին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագիծը
Ինչո՞վ է պայմանավորված 2025-ին Արդարադատության նախարարության ծախսերի զգալի աճը․ Գալյանի զեկույցը
11:10
Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ
ԱԺ-ում դժվարություններից ընդդիմությունը պետք է վախենա, ոչ թե մենք․ Ալխաս Ղազարյան
10:50
Թրամփը հավատում է Թեհրանի հետ համաձայնագրի հնարավորությանը՝ չնայած նոր փոխադարձ հարվածներին
2025-ին մերժվել են 805 անձանց ՀՀ քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ դիմումները. Պողոսյան
Եռագլխի քվեները չեն փոխվել. Ալեքսանյան
Մեքենաները չեն ավելացել, հաստիքները նույնն են մնացել․ վարչապետի աշխատակազմի ղեկավարի զեկույցը
10:10
Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի  հարվածների հետևանքով 13 զոհի մասին
Ռուսական ստի ողջ համակարգը շարունակում է գործել ՀՀ-ի դեմ, սակայն՝ արդյունավետության կտրուկ նվազմամբ

Մայր Աթոռում նշվել է Սրբոց Վարդանանց տոնը

Փետրվարի 16-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, մեծ հանդիսավորությամբ նշվել է Սրբոց Վարդանանց զորավարաց տոնը: Այս առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվել է Սուրբ Պատարագ: Պատարագիչն է եղել Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը:

Պատարագի սրբազան արարողությանը ներկա էին թեմակալ առաջնորդները, Մայր Աթոռի միաբանությունը, ճեմարանականները և բազում ուխտավորներ:

Արարողության ավարտին իր քարոզում պատարագիչ Սրբազանը հանգամանորեն անդրադարձել է սուրբ Վարդանանց նահատակության խորհրդին: «Ավարայրի ճակատամարտից հետո անցել են դարեր, սակայն Վարդանանց ոգին կենդանի է մեր մեջ, հաղորդակից է մեր գոյությանը, մեր կյանքին: Այն զուտ պատմական փաստ չէ, որով պարծենում ենք, այլ շարունակվող իրադարձություն: Մարդկության պատմությանը հայտնի են իրադարձություններ, որոնք հեղաշրջող նշանակություն են ունենում ազգերի կյանքում, հարստացնում են նրանց ինքնությունը և անմահացնում անունը: Այս ձեռքբերումներով են ազգերը ներկայանում աշխարհին, դրանք են գաղափար տալիս մարդկությանը նրանց կարողության, դավանած արժեքների և նպատակների մասին: Վարդանանց հերոսամարտը այսպիսի մի կերտող նշանակություն է ունեցել մեր ազգային ինքնության համար` խոհի ու մաքառման նոր հուներ բացելով պատմության անդաստանում: Վարդանանցով պատմության մի նոր շրջան է սկսվում հայոց կյանքում, որը բնորոշվում է սեփական ինքնության հանդեպ հավատարմության հաստատումով, ազատության համար պայքարի գիտակցության արթնացմամբ», – նշեց Գևորգ Սրբազանը:

«451 թ. Ավարայրի ճակատամարտը հավաստեց հայ ժողովրդի կապվածությունը քրիստոնեական հավատի արժեքներին, զորացրեց մեր ազգային ինքնության զգացումը, առնականացրեց մեր դիմագիծը: Բայց Վարդանանց շարժումն ավելին է, քան հաճախ մեկնաբանվում է: Իրականում այն ազգային շահերի անհամեմատաբար ավելի մեծ շրջանակ էր ընդգրկում, ավելի կարևոր նպատակներ էր հետապնդում, ավելի խորքային հիմնախնդիրներ լուծում: Դրա լավագույն վկայություններն են այդ ոգու հետագա դրսևորումները, այն գործուն ազդեցությունները, որոնք հետևողականորեն խթանեցին ազատ և ստեղծագործ կյանքով ապրելու ձգտումը հայ ժողովրդի գիտակցության մեջ, օժտեցին նրան նպատակասլաց կամքով: Նրա պատմական ազդեցությունն այնքան բազմաշերտ է, որ յուրաքանչյուր դարաշրջան կարողացել է յուրովի օգտվել այդ փորձառությունից: Սա վկայում է այն մասին, որ Վարդանանց շարժումը չի կարող կապվել պատմական որոշակի շրջանի հետ, այն գերպատմական իրադարձություն է, որը մշտապես ուղեկցում է մեզ, մեր լինելության արմատին են կապված նրա ընձյուղները: Վարդանանց հանճարը մեզ սովորեցրեց հավատալ դարերով փայփայած համազգային մեր երազին, դարձնել այն նպատակ, ապրել և պայքարել հանուն դրա», – ընդգծեց Սրբազանն իր քարոզում:

Սրբազան Հայրը Մայր Աթոռի միաբանության անունից նաև շնորհավորեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին անվանակոչության տոնի առիթով, որը նշվում է Ս. Վարդանանց զորավարաց հիշատակի օրը:

Քարոզի ավարտին, Վեհափառ Հայրապետի անվանակոչության տոնի առիթով, Իջման Ս. Սեղանի առջև նախագահությամբ Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի կատարվեց Հայրապետական մաղթանք: Մայր Աթոռի միաբաններն ու բարեպաշտ ժողովուրդը աղոթք բարձրացրեցին առ Աստված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության ու պայծառության և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կյանքի արևշատության, խաղաղ ու բեղուն հայրապետության համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում