ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կարծում է, որ բոլոր հիմքերն ունեն Սիրիայում շարունակվող սպանությունները և բռնությունները անվանելու մարդկության դեմ հանցագործություն: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, նման հայտարարություն Պան Գի Մունն արել է Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերի հետ հանդիպումից հետո տված մամլո ասուլիսին:
«Մենք տեսնում ենք, թե ինչպես են անկանոն կերպով կրակ բացում բնակելի շրջանների վրա, հիվանդանոցներն օգտագործում են կտտանքների համար, սպանում են 10 տարեկան երեխաներին և խախտում նրանց իրավունքները: Մենք գործնականում տեսնում ենք մարդկության դեմ հանցագործություն»,- հայտարարել է Պան Գի Մունը:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի անդամներն այսօր պետք է քվեարկության դնեն Սիրիայի դեմ բանաձևի նախագիծը: Կատարի և Սաուդյան Արաբիայի պատրաստած փաստաթուղթը երկրում շարունակվող արյունահեղության ողջ պատասխանատվությունը դնում է Սիրիայի իշխանությունների վրա:
Հիշեցնենք, որ Սիրիայում մոտ մեկ տարի առաջ սկսված բախումները ընդդիմության և իրավապահ մարինների միջև աստիճանաբար ստանում են քաղաքացիական պատերազմի բնույթ: ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ մինչ այժմ Սիրիայում զոհվել է 5400 խաղաղ բնակիչ և շուրջ 2000 զինծառայող:









































