Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը և նրա այն կողմնակիցները, ում «ձեռքերն արյան մեջ են», պետք է պատասխան տան երկրում բողոքի ակցիաները ճնշելու համար: Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը:
«Մեր կարծիքով՝ այն սիրիացիները, ում ձեռքերն արյան մեջ են, ներառյալ Ասադը, պետք է պատասխանատվություն կրեն իրենց գործողությունների համար»,- ճեպազրույցում ասել է Նուլանդը, որի խոսքերը մեջբերում է Interfax-ը:
Այն հարցին, թե արդյոք Ասադը պետք է կանգնի Միջազգային քրեական դատարանի առաջ, և արդյոք նրան սպասվում է Սլոբոդան Միլոշևիչի ճակատագիրը հրաժարականից հետո, Նուլանդը պատասխանել է. «Թե կոնկրետ ինչ պատասխանատվություն կկրի նա (Ասադը-1in.am), ինչ պատասխանատվություն կկրեն վարչակարգի ուժերը, պետք է որոշեն իրենք՝ սիրիացիները»:
Նուլանդը նաև նշել է, որ ինքը չի կարող կանխատեսել՝ ինչ ուղղությամբ կընթանան իրադարձությունները Սիրիայում: