News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին աշխատանքային այցով երեկ մեկնել է Հունգարիա: Այս մասին հայտարարել է կառավարական գրասենյակը:
Պլանավորված է, որ Հունգարիայում Գիլաուրին անցկացնելու է մի շարք հանդիպումներ: Մասնավորապես, նա հանդիպելու է Հունգարիայի նախագահ Պալ Շմիտտի, վարչապետ Վիկտոր Օրբանի, խորհրդարանի խոսնակ Լասլո Կովերի և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ:










































