Փետրվարի 15-ին` ժամը 23.55-ին, ոստիկանության զորքերի մի ծառայող ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչություն և հայտնել, որ ինքը գող է բռնել և օգնություն է հարկավոր:
Անմիջապես դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները Նորքի 1-ին զանգվածի թիվ 66 շենքի մոտից բերման են ենթարկել 51-ամյա մի տղամարդու, որը նշված շենքի նկուղից գողացել էր 4 անվադող և բռնվել ոստիկանի կողմից:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հաղորդում են, որ կատարվում է նախաքննություն:








































