ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան ԳիՄունը իր անհանգստությունն է հայտնել Բահրեյնում տիրող իրավիճակի վերաբերյալ, որտեղ վերջին մի քանի օրերին բախումներ տեղի ունեցան բողոքի ցույցի մասնակիցների և իրավապահ մարմինների միջև:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, ՄԱԿ-ի մամուլի քարտուղար Էդուրադո դել Բուեյը հայտնել է, որ Պան Գի Մունը կոչ է անում կողմերին զսպվածություն դրսևորել, իսկ Բարեյնի իշխանություններին՝ չմոռանալ մարդու իրավունքների մասին:
Բահրեյնում ոստիկանության և ցուցարարների միջև բախումների նոր ալիք բարձրացավ փետրվարի 14-ին: Մանամայում չարտոնված բողոքի ակցիան ցրելու համար ոստիկանությունն օգտագործել է արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ:








































