Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, Քենեդիների ընտանիքի ներկայացուցիչ Ջոզեֆ Քենեդի Երրորդը կմասնակցի Կոնգրեսի ընտրություններին: Ջոզեֆ Քենեդի Երրորդը ցանկանում է զբաղեցնել Մասաչուսեթսի կոնգրեսական, 71-ամյա Բարնի Ֆրանկի աթոռը, որը պատրաստվում է թոշակի անցնել:
31-ամյա Ջոզեֆ Քենեդի Երրորդը նախկին կոնգրեսական Ջոզեֆ Քենեդի Երկրորդի որդին է և սենատոր Ռոբերտ Քենեդիի թոռը: Սթեմֆորդի համալսարանի և Հարվարդի իրավունքի դպրոցի շրջանավարտ Ջոզեֆ Քենեդին արդեն ընտանիքի հետ տեղափոխվել է Մասաչուսեթս: