Associated Press գործակալության հաղորդմամբ` Սպիտակ տունը «ծիծաղելի» է որակել սահմանադրական հանրաքվե անցկացնելու Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի մտադրությունը: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին:
Նա ասել է, որ Ասադը վերջին շրջանում բազմիցս է հայտարարել բարեփոխումներ իրականացնելու մասին, սակայն իր խոստումները չի կատարել. «Սա ծաղր է սիրիական հեղափոխության նկատմամբ»,- ասել է Քարնին` հավելելով, որ Ասադի օրերը հաշված են:
Տեղեկացնենք, որ Սիրիայի իշխանությունների Սահմանադրության նոր նախագծի ընդունման հանրաքվեի մասին հայտարարել են փետրվարի 15-ին: Դրա անցկացումը նախատեսված է փետրվարի 26-ին: Հաշվի առնելով երկրում տիրող լարված իրավիճակը` դրա անցկացումը որոշ վերլուծաբաններ վտանգված են համարում, իսկ ընդդիմությունն այս քայլը ֆարս է անվանել:











































