Saturday, 06 06 2026
Նոր թվային լուծում` տրանսպորտային համակարգում
17:20
Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
Ռուս միլիարդատերերի ընդհանուր կարողությունը աճել է 22 մլրդով
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:50
Վեց երկիր վտանգի տակ է «Դատաստանի օրվա սառցադաշտի» հալման պատճառով. Daily Express
​«Գող Բջե»-ն հրահանգել է «Տեցիկ»-ին պատժել «Գոջո»-ին. քրեական հեղինակությունները ձերբակալվել են
16:30
Գերմանիայում աղքատության մակարդակը հասել է 16,1%-ի
Նվերներ՝ 18 տարեկանը լրացած ընտրողների համար
16:10
Միջաստղային գիսաստղում «այլմոլորակային ազդանշաններ» չեն հայտնաբերվել
Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր
15:50
Մերիլին Մոնրոյի իրերը վաճառվել են ավելի քան 2,5 մլն դոլարով
Այսօր մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է. ԿԳՄՍ նախարարը ծաղիկներ է խոնարհել նրա շիրիմին
15:30
Աճուրդում կներկայացվեն կայսերական ընտանիքի եզակի զարդեր
Որոշ ողորմելիներ մնացել են դիփֆեյքի և լռության օրվա խախտման հույսին. Վահագն Ալեքսանյան
15:10
«Աշխարհի վերջի» սառցադաշտի հալոցքը կարող է վտանգել 6 երկիր
ԵԱՏՄ-ում Հայաստանը քաղաքակրթական «դիսոնասն» է ստեղծում
14:50
Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել
Հակակոռուպցիոն կոմիտեն զգոնության կոչ է անում և հորդորում մերժել ընտրակաշառքի արատավոր երևույթը
Փրկե՛ք Լիբանանը Ձեր իրական թշնամուց, պարո՛ն նախագահ. Արաղչի
Որքան է Հայաստանում ընտրողների թիվը
14:10
Նավթի գները նվազել են – 05/06/26
Տեղեկություններ կան, որ հանձնարարվել է արգելել միայն ընտրելու համար ՀՀ եկած և ՌԴ կրկին վերադարձող զորակոչային տարիքի տղամարդկանց ելքը
Տանգոն երկուսով են պարում․ Պեսկովը՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին
«Ես նախագահ գուզեմ, ընկեր Նախշքարյան ջան»․ ՀԿԿ հերթական բացահայտումը
13:30
Ընտրական ճգնաժամ` Սեուլում. բողոքի ցույցեր քվեաթերթիկների պակասի պատճառով
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
13:10
Իրանը հարվածել է Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին
Ֆեստիվառը վերադառնում է
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են. ՔԿ
ՍԱՏՄ-ն իրազեկում է տնտեսվարողներին

Ոչխարը թանկացավ, իսկ քվեն՝ ոչ

Վերջին օրերին հրատապ են դարձել քննարկումները քվեի արժեքի վերաբերյալ:
Վերջին օրերին չափազանց հրատապ են դարձել քննարկումները հայ քաղաքացու քվեի արժեքի վերաբերյալ, ու թեև վերամբարձ խոսքեր ասվում են գրեթե յուրաքանչյուր քայլափոխի, թե քվեն ուժ է, կամ էլ յուրաքանչյուրը պետք է տեր կանգնի իր քվեին, քանզի այն անգին է, բայց նույն այդ բարձրաձայնողները անհրաժեշտության դեպքում մեծ հաճույքով գնահատում և ըստ այդմ էլ քվեների առք ու վաճառք են կազմակերպում: Իսկ այդ անհրաժեշտությունն արդեն իսկ թակում է քվեի առևտրականների դռները, քանզի խորհրդարանի ընտրությունները սարերի հետևում չեն, և մանդատ ստանալու ախորժակը օր օրի ահագնանում է:

Հետաքրքիրն այն է, որ Հայաստանում, ի տարբերություն վաճառքի ենթակա այլ ապրանքատեսակների գների, որոնք համաշխարհային տնտեսական ճգնաժամի և ազգային օլիգարխների գրպանների թելադրանքով անընդհատ աճում են, քվեների շուկայում գները մնում են նույնը: Կարելի է ասել, որ ընտրակեղծիքների ոլորտում Հայաստանն ամենաավանդապաշտ երկիրն է, և ընտրակաշառքները գրեթե միշտ ունեն իրենց ֆիքսված արժեքը: Ու դա են վկայում անցնող բոլոր համապետական ընտրությունները, որոնց ընթացքում մեկ քվեի արժեքը միշտ էլ տատանվել է հաստատուն միջակայքում, իրային ընտրակաշառքներն էլ էականաորեն փոփոխության չեն ենթարկվել, պարզապես արդեն իսկ սկսել են հաշվի առնել նաև մարզերի եղանակային առանձնահատկությունները: Մասնավորապես, համաձայն Թրանսփարենսի ինթերնեշնլ կազմակերպության հայաստանյան գրասենյակի 2003թ. խորհրդարանի ընտրություններից հետո անցկացրած հեռախոսային հարցման արդյունքների, դրամային ընտրակաշառքը գերակշիռ դիրք ունի «քվեի շուկայում»՝ 650 հարցվածների 52 տոկոսը պատասխանել է, որ վերցրել է գումարային ընտրակաշառք, իսկ դրա արժեքը տատանվել է 600-10000-ի սահմաններում:

Երկրորդ տեղում իրային ընտրակաշառքներն են՝ 26 տոկոս, և որպես այդպիսիք 2003-ին տարածված են եղել մեկ տուփ ծխախոտը, համակարգիչը կամ ջրաչափը` նայած պահանջատիրոջ սոցիալական դիրքի: Վերջինիս պահանջարկը թերևս բացատրվում էր այն հանգամանքով, որ հենց այդ տարիներին Հայաստանում սկսվեց «ջրաչափային բումը» և այդ շրջանում այն 8-10 հազար դրամ էր: Երրորդ հորիզոնականը զբաղեցնում է ծառայությունները քվեի դիմաց՝ հարցվածների 11 տոկոսը նշել է, որ այս կամ այն կուսակցությանը ձայն է տվել իր կոմունալ վարձերի մարման կամ բնակարանների մուտքերի վերանորոգման, փողոցի ասֆալտապատման համար: Ի դեպ, քվե գնելու դիմաց մատուցված ծառայությունների թվին էր պատկանում նաև բանակային ծառայությունից մի քանի օրով տուն բերելը կամ էլ տվյալ ընտանիքի անդամների կնունքը կազմակերպելը: Ահա նման հետաքրքիր գունապնակ է ունեցել քվեի շուկան 2003-ին:

2007-ի խորհրդարանի և 2008-ի նախագահի ընտրությունների ժամանակ էլ ընտրակաշառքների տեսականին էական փոփոխություն չի կրել: Այդ ընտրություններին նախորդող ամանորին ևս քաղաքացիներին սննդամթերք են բաժանել, մասնավորապես ԶԼՄ-ը արձանագրել էին, որ ՀՀԿ-ն բնակիչներին օղի, երշիկ, հավ ու ձու է բաժանել:

Կոմունալ վճարումների դիմաց ձայն ստանալը ևս արդիական էր 2008-ի նախագահի ընտրությունների ժամանակ, մասնավորապես, հայտնի փաստ է, որ Երևանի Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակիչների էլեկտրաէներգիայի պարտքերի մի մասը 5-10 հազար դրամի սահմաններում մարվել է իշխանությունների կողմից: Ընտրակաշառքը բնակիչներին տրվել է հատուկ կտրոնի տեսքով, որը վերջիններս ներկայացրել են «ՎՏԲ-Հայաստան» բանկի ցանկացած բաժանմունք և մարել իրենց կոմունալ պարտքերը: Ու այս ամենին գալիս է գումարվելու նաև Տիգրան Կարապետյանի «Շոգեքարշ» հաղորդումը, որտեղ ակնհայտ ընտրակաշառք էր բաժանվում հեռուստացույցի, ֆենի և էպիլյատորի տեսքով: Իհարկե, դա այդքան էլ արդյունավետ չեղավ, և հետագայում Կարապետիչն առիթ ունեցավ «երեսով տալու» իր տված նվերները, բայց ահա այլ ընտրակաշառքներ, ինչպիսիք են 5-10000 և որոշ տեղերում նաև 20000 դրամները, կարտոֆիլի սերմնացուն, տուկի թելը, որոնք բաժանում էր հիմնականում ՀՀԿ-ն, իրենց պտուղները տվեցին և ներկայիս ԱԺ-ում փափուկ աթոռներին նստած ՀՀԿ-ական պատգամավորները, թերևս, ամիսը մի քանի անգամ օրհնում են «էն սհաթը», երբ տուկի թելը թանկացավ:

Դատելով ընդհանուր վիճակից` դրամով արտահայտված ընտրակաշառքի չափը կմնա նույնը` 5000 դրամ:

Ինչ վերաբերում է իրային ընտրակաշառքներին, ապա ամանորյա տոները ցույց տվեցին, թե ինչ ռեսուրսներ ունեն կուսակցությունները: Թերևս ոչ ոք չի մոռացել ՀՀԿ-ի բրենդային և ժամկետանց ձեթերը, որոնց գովազդով զբաղվում էր անձամբ ՀՀ կառավարության ղեկավար Տիգրան Սագսյանը: Իհարկե, չեն մոռացվել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձով փաթեթավորված կոնֆետները, որոնք Ամանորի նախօրին բաժանվում էին երևանյան մանկապարտեզներում, իսկ ԲՀԿ-ական պապիկների ամանորյա տոպրակներն ու ՕԵԿ-ի օղին, սուրճը և հյութը թերևս շատերը կհիշեն, երբ մայիսին գնան ընտրատեղամասեր: Իրային ընտրակաշառքների ցանկում այս ընտրություններից առաջ ավելացել են նաև քարածուխը և դիզվառելիքը, որոնք հիմնականում բաժանվում են Հայաստանի հյուսիսային մարզերում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ձմեռներն այդ շրջաններում բավականին երկար ու ցրտաշունչ են:

Ունևորները կշարունակվեն բաշխել նաև խառը բնույթի ընտրակաշառքներ. այսպես ասած` տարբեր կարգի «լավություններե անել ընտրողներին, որոնցից ամենատարածվածը ձրի բուժօգնությունն է, ձրի ակնոցը և այլն:

Ահա այսպիսին է ընտրակաշառքային խճանկարը մեր երկրում ու ցավալի է, որ այս ամենը բոլորին հայտնի լինելով ու բոլորի կողմից քննադատվելով հանդերձ, այդուամենայնիվ, չեն վերանում հայաստանյան ընտրական գործընթացներից ու գնալով էլ ավելի են արմատավորվում: Իսկ ամենացավալին էլ այն է, որ 2008-ին ժողովրդին ոչխարից էժան գնահատած ՀՀԿ-ականներն այսօր արդեն խոսում են արդար ընտրությունների մասին, բայց իրականում առանձին դարսում են 5000 դրամանոցները:

Հ.Գ. Հիշեցնենք, որ 2008թ. նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում Գյումրիում տարածվել էր մի տեսասկավառակ, որտեղ Շիրակի մարզից ԱԺ պատգամավոր ընտրված Աշոտ Աղաբաբյանը ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի մոտ խոսում է ընտրակաշառքների մասին ու ասում, թե «ոչխարն արժե 15 հազար դրամ, իսկ գյումրեցիներին կարող ենք 5 հազար դրամով էլ գնել»:

«Ժամանակ»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում