Thursday, 02 07 2026
Մերձավոր Արևելքում Հայաստանին ձեռնտու փոփոխություններ են. նոր հնարավորություններ են բացվում
Էրդողանի կոշտ պատասխանը Նեթանյահուին. Թուրքիային զրպարտելով՝ փորձում են մաքրել իրենց անունը
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Դորիանսի «թասիբը» (տեսանյութ)

«Եվրատեսիլ-2012»-ին Հայաստանը կմասնակցի՞, թե» չի մասնակցի հարցադրումը, մեծ հաշվով, այսօր էլ մնում է օդից կախված, քանի որ շատ հավանական է՝ փետրվարի 18-ին որոշեն և անգամ հնչեցնեն մասնակցի անունը, բայց գա օրը, և շատ բան փոխվի. արդյունքում Հայաստանն այդպես էլ չմասնակցի, և մեր երգիչներն էլ չկարողանան «թասիբ» պահել, իսկ ոմանք էլ իրենց մանկությունն անցած քաղաքում չկարողանան երգել և տեսնել դասընկերներին: Ինչևէ, դեռ սպասել է պետք: Իսկ մինչ այդ, Youtube-ում հայտնվել է «Սա մեր աշխարհն է» երգը, որ «Դորիանս» խումբն առաջարկում է «Եվրատեսիլ-2012»-ին:


Վահագն Գևորգյան, «Դորիանս» խմբի պրոդյուսեր

Վահագն, «Դորիանսը» հանդիսատեսի դատին հանձնեց եվրատեսիլյան իր  տեսահոլովակը: Արձագանքները բավականին բուռն ենբայց միևնույն ժամանակ խոսակցություններ կան, որ «Եվրատեսիլին», այնուամենայնիվ, Հայաստանը չի մասնակցի: Արդյոք որևէ տեղեկատվությո՞ւն ունեք, և չե՞ք ափսոսա, որ այսքան նախապատրաստվեցիք:

 – Ոչ, տեղեկություններ չունեմ և չեմ ափսոսում, քանի որ ինչ կա ափսոսալու. այդ երգը ապրեց, և ափսոսալու ոչինչ չկա:

 Գոռ Սուջյանն ասում է, որ սա թասիբի հարց է, և եթե Ադրբեջանում չլիներ, «Դորիանսը» չէր մասնակցի «Եվրատեսիլ-2012»-ին:

 – Այնպես չէ, որ միայն թասիբի հարց է, ու մենք միայն դրա համար որոշեցինք:  Պատասխանատվությունը մեծ է, և մենք բոլորս դա հասկանում ենք, մենք տվեցինք մեր տարբերակը և ցանկության դեպքում մենք պատրաստ ենք այն կատարել «Եվրատեսիլ-2012»-ում:

 – Եվրոպայի հեռարձակողների միությունը մասնակից երկների անվտանգության հարցը չի լուծելու: Արդյոք այս տեսակետից մտավախություն չկա՞:

 Ես կարծում եմ, որ եթե մեր երկիրը չմասնակցի, կապված կլինի հենց դրա հետ: Եթե որոշում կայացվի, որ Հայաստանը չի մասնակցում, կարծում եմ, որ դրա պատճառը կլինի երաշխիքների բացակայությունը:

 Գիտեմ, որ «Դորիանս» խմբի նկատմամբ համակրանք ունեն նաև մեր պաշտոնյաները, մասնավորապես մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ցանկանում է, որ Դուք ներկայացնեք Հայաստանը Եվրատեսիլ-2012-ում: Ինչպե՞ս եք կարողացել գերել նրան:

 – Կարծում եմ` երաժշտությամբ:

Վահագն , իսկապե՞ս խումբը իր առջև թասիբի հարց է դրել գնալ ու մասնակցել «Եվրատեսիլին» Բաքվում:

 – Ինձ համար թասիբի հարց է, եթե Հայաստանը որոշի մասնակցել «Եվրատեսիլ- 2012», խմբի անդամների և իմ մտերիմների ցանկությունն է, որ գոնե մեկ անգամ  որակյալ և արժեքավոր որևէ երգով ներկայանա: Այ դա թասիբի հարց է: Եթե նորից պետք է անենք այն, ինչ մինչև հիմա արել ենք, անիմաստ է:

Լուսանկարը` Bravo.am-ի


 Այսինքն՝ մինչև հիմա այնինչ արվել էր, անհաջո՞ղ էր և ոչ պրոֆեսիոնա՞լ:

 – Ես չասացի ոչ պրոֆեսիոնալ են ներկայացել, ես ասացի որակի մասին, դրանք մինչև հիմա  անորակ են և ինձ համար որևէ արժեք չեն ներկայացնում,  և դա պայմանավորված է նրանով, որ ինչ-որ մեկը որոշել է, որ «Եվրատեսիլի» ֆորմատը հենց դա է: Ես գիտեմ, որ «Եվրատեսիլը» ոչ մի ֆորմատ չունի և ցանկացած մարդ կարող է ներկայացնել այն, ինչ համարում է արժեքավոր և որակյալ:

 Ներկայացրե՞լ եք երգը «Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավարներին, Ալեքսան Հարությունյանը արդյոք տեսակետ հայտնե՞լ է:

– Ես չգիտեմ, տեղյակ չեն: Բնականաբար լսած կլինեն, բայց որևէ կարծիք կամ որևէ խոսակցություն որևէ մեկը չի զանգել, չի հայտնել: Վերջիվերջո իրենք են պատասխանատու:

 Հասարակության արձագանքը տեսահոլովակից հետո ինչպե՞ս էր. հենց այնպես, ինչպես ակնկալո՞ւմ էիք, թե՞ ընդհակառակը:

 – Ավելին էր, քան ես ակնկալում էի: Դրա ապացույցը Յութուբի դիտումների քանակն է և մեկնաբանությունները, որոնք կան, դրանց քանակը և բովանդակությունը:

 Իսկ մինչև այս տարի, նախորդ տարիներին մտածե՞լ էիք, որ խումբը պետք է մասնակցի «Եվարտեսիլին»: Ամեն դեպքում Բաքո՞ւն ստիպեց մասնակցել:

 – Քանի որ բոլորս էլ գիտակցում ենք, որ Բաքվում մասնակցելը բավական պատասխանատու է և դժվար, այդ պատճառով մենք հայտնեցինք մեր պատրաստակամությունը` մասնակցելու և ներկայացնելու Հայաստանը, եթե դա մեզ հաջողվի, և ընտրեցինք երգի մեր տարբերակը: Սկզբում ասում էին՝ միայն թե չստիպեն «Դորիանսին» ուրիշ երգ երգել, և  կարող եմ ասել, որ ոչ ոք «Դորիանսին» չի կարող ստիպել երգել այն, ինչ «Դորիանսը» չի հավանում:

 Մասնավորապես մամուլում շրջանառվում էր Թաթա Սիմոնյանի անունը և ասվում էր, եթե նա ներկայանա «Եվրատեսիլին»,  շատ ադրբեջանցիների դուր կգա, արդյոք հավանական համարում եք այս տարբերակը: Եվ արդյոք կարելի՞ է «Եվրատեսիլին» այդ տեսակ ներկայանալ:

 – Մեզ մոտ ամեն ինչն էլ հավանական է: Իսկ թե ինչքանով եմ դա համարում ճիշտ… իմ համոզմամբ, ես կարծում եմ` Թաթան դրան չի գնա, բայց իհարկե չեմ կարող դա հաստատ ասել: Բայց եթե մեզ դա է պետք, ուրեմն դա է պետք: «Դորիանսը» չի մտել մրցավազքի մեջ և չի փորձում որևէ մեկից առաջ ընկնել կամ ինչ-որ մեկին խանգարել: Այն ամենը, ինչ մենք արել ենք, մենք գրել ենք երգ, ձայնագրել ենք և տվել ենք ձեզ, հիմա երգը կհամարվի՞ որ արժանի է ներկայացնելու, թե՞ չի համարվի, դա արդեն թող որոշեն: Մենք պատրաստ ենք  դրանով:


Գոռ Սուջյան, «Դորիանս» խմբի մենակատար

Գոռ, Դուք օրերս հեռուստատեսությամբ մի միտք հնչեցրիք, որ «Եվրատեսիլ-2012»-ին Հայաստանի մասնակցությունը ավելի շատ թասիբի հարց է: Թասիբն ուր, ռոքն ուր. ինչպե՞ս եք համադրում այդ երկուսը:

 – Եթե այդպես դիտարկենք, մարդիկ տարբեր են, մարդն ուր, թասիբն ուր: Ռոքը մարդու հետ կապ չունի… Ճիշտն ասած չհասկացա՝ ինչ ի նկատի ունեք:

 Ուզում եմ չակերտները բացեք, թե «թասիբ» ասելով՝ ի՞նչ եք ի նկատի ունեցել:

 – Այդ պահին ես ուղղակի հոմանիշ բառ չգտա, որ ասեմ, թե չէ թասիբը ռոքի հետ մեծ կապ ունի, մենք գնում ենք մեր երկիրը ներկայացնենք, եթե գնում ենք, այդ ամենը թասիբի հարց է:

 Հատկապես Ադրբեջանում  ներկայացնե՞լն է թասիբի հարց, թե՞ ընդհանրապես:

 – Թասիբը իհարկե վերաբերում է Ադրբեջանին: Շատ եմ լսել, որ ասում են՝ չարժե գնալ, վախենում են, կամ թշնամու բեմում չարժե ելույթ ունենալ: Շատ արտահայտություններ եմ լսել՝ իմ տղան ծառայում է դիրքերում, իսկ դուք գնում եք թշնամու բեմում ելույթ ունենալու: Մեզ դավաճան են հանում, և մի քիչ շատ կոպիտ է ինձ համար: Պետք է ազգը միաբանվի, որոշում կայացնի, մենք խնդիր ունենք միավորվելու:

 

 Գոռ, սակայն մեր երկրում, երբ մի շարք խնդիրներ են առաջանում, որպես քաղաքացի չե՞ք ունենում արդյոք թասիբի զգացում: Օրինակ, երբ հայթուրքական արձանագրություն է ստորագրվում, երբ անխնա բնությունն է ոչնչացվում, արդյոք  չի՞ առաջանում Ձեր՝ քաղաքացու թասիբը:

 – Ես քաղաքականության մեջ ընդհանրապես չեմ ուզում խառնվել, որովհետև քաղաքականությունը ինձնից շատ հեռու բան է: Ես երաժիշտ եմ, քաղաքացի, ու քաղաքականության հետ ընդհանրապես կապ չեմ ուզում ունենալ և ընդհանրապես բիզնես  հասկացության հետ չեմ ուզում կապ ունենալ:

 Իսկ քաղաքացիական դիրքորոշո՞ւմ` այս կամ այն հարցի շուրջ:

 – Այսօր շատ ավելի մեծ խնդիրներ կան մարդկային արժեքների կորստի հետ կապված, սա ինձ համար ավելի թասիբի հարց է, և որ  երաժշտությամբ մարդկանց մեջ առաջացնեմ էմոցիաները, որոնք  կորչում են այսօր, և իմ մեջ թասիբ է արթնանում, որ մարդկանց մեջ արթնացնեմ այդ արժեքները: Դա ինձ համար թասիբի հարց է:

 Իսկ ինչո՞ւ են կորչում մարդկային էմոցիաները, ամեն մարդկայինը….

 – Որովհետև ամեն ինչ գնում է դեպի կործանում, բնությունից հեռանում է ամեն ինչ, մարդիկ էլ դառնում եմ iphon վկա, մարդը պետք է բնությունից չանջատվի: Մի հետաքրքիր ֆիլմ կա՝ Baraka, թող բոլորը նայեն, ֆիլմում ոչ մի բառ չի ասվում, բայց որ նայեք, ամեն ինչ կհասկանաք: Աստծու ստեղծածից ճիշտը չկա:

 Նախաձեռությունները, որոնք հենց բնապահպանությանն են ուղղված, ողջունո՞ւմ եք:

– Իհարկե, եթե դա բիզնեսի տեսանկյունից չնայենք: Այսօր մարդու համար պետքական շատ ակցիաներ են արվում, շատ բաներ էլ կեղծ են արվում: Իսկ ես կեղծին այնքան վատ եմ վերաբերվում: Ինչ որ անում ես, պետք է անկեղծ անես և առանց շահերի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում