«Ժողովուրդ»-ը գրում է, որ արդեն մի քանի անգամ հրապարակվել է, որ 7օր.am կայքի սեփականատեր, տնտեսագետ Անդրանիկ Թևանյանին առաջարկվել է ընդգրկվել ԲՀԿ համամասնական ընտրացուցակում:
Թերթի աղբյուրները փոխանցում են, որ կոնկրետ Թևանյանի մասով Հանրապետական կուսակցությունը ԲՀԿ-ի առջև պայման է դրել. նա չպետք է պատգամավոր դառնա: Նշվում է, որ Թևանյանի պատգամավոր դառնալու հեռանկարը մտահոգում է հատկապես ՀՀԿ երիտթևին, որոնք ուղղորդվում են նախագահական նստավայրի կողմից:
«Պատճառն այն Է, որ տնտեսագետ Անդրանիկ Թևանյանը մշտապես կոշտ քննադատության է ենթարկում ՀՀԿ-ին: Մեր տեղեկությունը փորձեցինք ճշտել պարոն Թևանյանից, ով ասաց, թե դրանք ընդամենը բամբասանքներ են, և ինքը չի ցանկանում մեկնաբանել նման ինֆորմացիաները»:









































