«Պարզվում է, որ ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանն այդքան էլ դժգոհ չէ Հրազդանի քաղաքապետի ընտրությունների արդյունքներից, դեռ ավելին, փետրվարի 14-ին ամբողջ թիմի հետ մի լավ քեֆ է արել»,- գրում է «Երկիր»-ը և հավելում.
«Հավաքել է ամբողջ թիմին և շատ լավ աշխատելու համար նշել իրենց բարձր` 46 տոկոս ակտիվ քվեարկողների հաղթանակը»,- երեկ թերթի հետ զրույցում նշել է Արամ Մանուկյանը:
«Նշենք, որ նույն այդ օրը մեր թղթակցին հաջողվել էր զանգահարել Սասուն Միքայելյանին, բայց նրա փոխարեն պատասխանել էր մի շփոթված երիտասարդ և խորհուրդ ավել հետո զանգել. աղմուկի մեջ նա մեր ձայնը հազիվ էր լսում: Սկզբում մեզ թվաց, թե վեճ ու կռիվ է, բայց երեկ պարզվեց, որ քեֆ և ուրախություն է եղել:
Հավանաբար Սասուն Միքայելյանը նշում էր Հրազդանում 11 հազար ձայնի շնորհիվ ՀԱԿ-ի համամասնական ցուցակի անցողիկ տեղում հայտնվելու փաստը»:







































