Նինձյա-կրիաներն էկրաններ կվերադառնան, և ռեժիսորը կլինի Ջոնաթան Լիբեսմանը: «Այլմոլորակային ներխուժում. պայքար Լոս-Անջելեսի համար» ֆիլմի ստեղծող Ջոնաթան Լիբեսմանը Paramount ստուդիայի համար կնկարահանի նոր լիամետրաժ ֆիլմ` նվիրված նինձյա-կրիաներին: Այս մասին հաղորդում է The Guardian-ը:
Նոր ֆիլմի պրոդյուսերները կլինեն Բրեդ Ֆուլլերը, Էնդրյու Ֆորմը, ովքեր եղել են «Տեխասի ջարդը բենզասղոցով. սկիզբ» ֆիլմի պրոդյուսերները, և Մայքլ Բեյը` «Տրանսֆորմերներ: Ընկածների վրեժը» ֆիլմի գործադիր պրոդյուսերը:
Paramount ընկերությունը 2009 թվականին 60 միլիոն դոլարով ձեռք էր բերել այս հայտնի կերպարների վերարտադրման իրավունքը:
Ավելի վաղ կոմիքսների հիման վրա մուլտսերիալի մի քանի եթերաշրջան էր նկարահանվել, որը դարձել էր հիթ ամբողջ աշխարհում: Ավելի ուշ նկարահանվել էր 5 գեղարվեստական ֆիլմ կրիաների մասին, որոնցից մեկը դեռ 1990 թվականին էր էկրան բարձրացել և ավելի քան 200 միլիոն դոլարի շահույթ բերել:








































