Հնդկաստանի հյուսիսի Ռաջաստհան նահանգում իշխանությունները տեղահանել են մի ամբողջ գյուղ, որպեսզի փրկեն Սարիսկ արգելանոցի բենգալյան վագրերին: Ինչպես հաղորդում է BBC-ն, տեղահանվել են 82 ընտանիքների 350 անդամներ: Տեղահանվածները որպես փոխհատուցում ստանում են նոր հողեր, գումար և ընտանի անասուններ:
Ռաջաստհան նահանգի անտառների պահպանության ղեկավարի խոսքերով՝ արգելոցը պահպանելու համար անհրաժեշտ է բազմացնել առնվազը 20 էգ: Դրա հետ մեկտեղ իշխանությունները աշխատում են բացառել վագրերի և տեղի բնակիչների միջև բախումը: Ընդհանուր առմամբ նախատեսված է 11 գյուղերի տեղահանում, որտեղ ապրում է 2500 մարդ: Մոտ ապագայում իշխանությունները նախատեսում են տեղահանել 4 գյուղերի բնակիչներին:
«Սա երկար գործընթաց է, գյուղերի բնակիչները պետք է տեղափոխվելու համաձայնություն տան: Մենք չենք կարող նրանց ստիպել, մենք կարող ենք միայն համոզել»,- ասել է անտառների պահպանության վարչության ղեկավարը:
2011 թվականի տվյալներով՝ Հնդկաստանում հաշվվում է ընդհամենը 1700 վագր: Եթե համեմատենք 1900 թվականի հետ, ապա այն ժամանակ կար 100 հազար վագր:
Տեղական իշխանությունների խոսքերով՝ բնապահպանների և կառավարության ջանքերը վագրերի պահպանման հարցում իզուր չեն անցել: Վագրերի թվաքանակը աստճանաբար սկսել է վերականգնվել:









































