Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին այսօր հեռուստատեսության ուղիղ եթերում պատրաստվում է հայտնել, որ մասնակցելու է Ֆրանսիայի նախագահական ընտրություններին` փորձելով վերընտրվել:
Daily Mail-ը գրում է, որ 57-ամյա պահպանողական նախագահը հայտնել է, որ ընդունել է TF1-ի երեկոյան լրատվական հաղորդմանը ներկա գտնվելու հրավերը: Մինչդեռ ֆրանսիական հեռուստաընկերությունից հայտնել են, որ այդ ամենը հեռուստատեսային արշավի մասն է կազմում, որի միջոցով Սարկոզին հույս ունի վերընտրվել մայիսին:
Անանուն մի աղբյուր հայտնել է, որ Սարկոզին ինքն է ընտրում, թե երբ է ցանկանում լինել TF1-ի եթերում՝ հավելելով, որ նախագահը լրատվական հաղորդումը համարել է իր թեկնածության մասին հայտնելու ամենաճիշտ եղանակը:
Ընդդիմադիր սոցիալիստները միևնույն ժամանակ հայտարարել են, որ նախագահի հեռուստաեթերում հայտնվելը մեծ իրադարձություն չէ:











































