Չեմպիոնների Լիգայի գավաթի 2011/12թթ. խաղարկության 1/8 եզրափակիչի շրջանակներում կայանալիք «Միլան»-ի հետ խաղից առաջ Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը դժգոհել է «Սան Սիրո» մարզադաշտի խոտածածկի որակից:
««Միլան»-ը շատ ուժեղ է, բայց մենք պետք է մեր լավագույն խաղը ցուցադրենք: Ես դժգոհ եմ «Սան Սիրո»-ի խոտածածկի որակից, քանի որ այն կարող է խանգարել մեզ:
Շատերն ասում են, որ «Արսենալ»-ն առավելություն ունի, քանի որ Վան Պերսիի կարգի խաղացող ունի: Բայց Զլատան Իբրահիմովիչը նույնպես բազմաթիվ գոլեր է խփել ու արդյունավետ փոխանցումներ կատարել: Չեմ հասկանում, թե ինչու են նրան այդքան քննադատում Իտալիայում: Իբրահիմովիչը հրաշալի խաղացող է»,- La Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում հայտարարել է Վենգերը: