Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարեց, որ կիսապաշտպան Ջեք Ուիլշիրն ընթացիկ մրցաշրջանում կարող է խաղադաշտ դուրս գալ:
20-ամյա կիսապաշտպանը ոտնաթաթի հատվածում ծանր վնասվածք ստացավ 2011 թվականի ամռանը, իսկ մեկ ամիս անց վիրահատվեց: Ուիլշիրը պետք է շարք վերադառնար փետրվարին, սակայն ստացավ նոր վնասվածք, և բրիտանացի բժիշկները հայտարարեցին, որ ընթացիկ մրցաշրջանն ավարտված է երիտասարդ ֆուտբոլիստի համար: Բայց «զինագործներ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարեց, որ խաղացողի վերջին բուժզննումը հուսադրող է և Ուիլշիրը կարող է դաշտ դուրս գալ ընթացիկ մրցաշրջանում:
«Մեկ ամիս հետո Ջեքը կարող է խաղադաշտ դուրս գալ: Նրա վերականգնման գործընթացը հաջող է ընթանում: Վերջին բուժզննումը հուսադրող էր, բայց այս անգամ մենք չենք շտապի, քանի որ նախորդ անգամ սահմանված ժամկետից շուտ շարք վերադառնալու հետևանքով նա նոր վնասվածք ստացավ»,- Վենգերին մեջբերում է BBC-ն: