Tuesday, 09 06 2026
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ
20:10
Ֆիլիպինների երկրաշարժից տուժել է ավելի քան 145 000 մարդ
2026 թվականի ամռանը կանխատեսվում է նորմայից բարձր ջերմաստիճաններ
19:50
Կոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 100-ը

Գալիք ընտրություններին լրատվամիջոցների աշխատանքի շնորհիվ կբացահայտվեն դաղալությունները. Հ. Ավետիքյան

Գալիք ընտրություններին լրատվամիջոցների աշխատանքի շնորհիվ կբացահայտվեն դաղալությունները: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր
Հակոբ Ավետիքյանը` խոսելով գալիք ընտրություններին լրագրողների դերի և ԱԺ-ում նրանց ներգրավվածության հարցերի մասին:

Նա նշեց, որ վերջին համայնքային ընտրություններին ունեցանք այն վիճակի մանրակերտը, որը խոստանում է կրկնվել առաջիկա ընտրություններում: Ըստ նրա` այս ընտրությունները կտարբերվեն մյուսներից լրատվամիջոցների աշխատանքով և թափանցիկությամբ:

«Հիմա ընթերցողը դարձել է խմբագիր և լրագրող, շատ դժվար կլինի որևէ ծածկադմփոց անելը, վերահսկողությունը ընտրությունների մանրամասներին և դաղալություններին կլինի մեծ, շատ ավելի բացահայտ: Նկատի ունենալով ինտերնետային լրատվամիջոցների դաշտը, որը խճողված է, դժվար կլինի նաև կողմնորոշվել լրատվամիջոց ընտրելու հարցում»,- նշեց Հ. Ավետիքյանը` հավելելով, որ ընթերցողը դժվարություն կունենա ճիշտը սխալից տարբերելու գործում:

Անդրադառնալով լրագրողների՝ ԱԺ-ում ներգրավվածությանը՝ նա ասաց, որ շատ նորմալ է ընդունում այն, որ լրագրողները հավակնում են լինել ԱԺ-ում և իրենց դերը կատարել: Բանախոսը վերհիշեց, որ առաջին գումարման Գերագույն խորհրդի կազմում ներգրավված էին տասից ավելի լրագրողներ և գրողներ:

«Նրանք շատ օգտակար դեր կատարեցին. Հրանտ Մաթևոսյան, Այդին Մորիկյան, Արամայիս Սահակյան և այլն: Դա ճիշտ էր բազմակողմանիորեն զարգացած լինելու առումով»,- նկատեց Հ. Ավետիքյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում