Friday, 26 04 2024
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա

Ո՞վ է ռիսկի հովանավորը

Այն, որ Վարդան Օսկանյանի՝ ԲՀԿ-ին անդամակցումը ավելին է, քան զուտ Վարդան Օսկանյանի անդամակցումը ԲՀԿ-ին, թերևս աներկբա է: Ընդամենը պարզ տրամաբանությունը հուշում է, որ «Բարգավաճ Հայաստան»-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը Օսկանյանի անդամակցությանը, այն էլ՝ նախընտրական շրջանում, որևէ կերպ չէր համաձայնի, եթե խոսքը առավել գլոբալ խաղի մասին չլիներ:

Բանն այն է, որ նախկին արտգործնախարարին ներառելով իր շարքեր՝ «Բարգավաճ Հայաստան»-ը փաստորեն պատասխանատվություն է ստանձնում նաև նրա պաշտոնավարման տարիների համար, իսկ դա նշանակում է նաև պատասխանատվություն Ռոբերտ Քոչարյանի նախագահության համար: Դա էլ իր հերթին նշանակում է զգալի պատասխանատվություն հասարակության առաջ: Վարդան Օսկանյանը միայն քաղաքացի Օսկանյան չէ, նա քաղաքական հոսանքի կրող Օսկանյան է, որովհետև զուտ որպես անհատ՝ Օսկանյանի օգտակար գործողության գործակիցը Ծառուկյանի համար հավասար է գրեթե զրոյի: Ի վերջո, նույնիսկ սոցիոլոգիային չտիրապետելու պարագայում է պարզ, որ Օսկանյանը չունի որևէ ռեսուրս, որը կբարձրացնի ԲՀԿ-ի վարկանիշը: Փոխարենը նա ունի խոցելի բազմաթիվ տեղեր ԲՀԿ մրցակիցների համար՝ թե ընդդիմության, թե իշխանության դաշտից:

Օրինակ՝ ընդդիմությունը կարող է Օսկանյանին ուղղակի «գնդակահարել» մարտի 1-ին նրա դերակատարության թեմայով, իսկ իշխանությունն էլ այդ թեմայով ոչ միայն կարող է, այսպես ասած, «տակից» կրակոցներ արձակել, այլ նաև նախկին արտգործնախարարին գրոհել արտաքին քաղաքական թեմաներով, ինչի նախադեպերն արդեն իսկ կան, երբ Հանրապետական կուսակցությունը քարոզչական գրոհի էր ենթարկում Վարդան Օսկանյանին, երբ վերջինս իշխանական քաղաքականության քննադատությամբ որևէ հարցազրույց էր տալիս: Եվ եթե այս բոլոր գործոնների առկայության պայմաններում Վարդան Օսկանյանը ներգրավվում է ԲՀԿ շարքեր, կնշանակի խնդիրը շատ ավելի գլոբալ է կամ համեմատաբար ավելի գլոբալ, քան զուտ մայիսյան խորհրդարանական ընտրությունները և դրանցում Ռոբերտ Քոչարյանի քաղաքական շահերը:

Այստեղ խոսք է գնում առնվազն նախագահական ընտրությունների մասին, և այն էլ հարց է՝ 2013 թվականի՞, թե՞ 2018 թվականի: Ի վերջո, Վարդան Օսկանյանով և Ռոբերտ Քոչարյանով ԲՀԿ-ն դեռ երկար ժամանակ է խոցելի լինելու թե ընդդիմադիր, թե իշխանական քարոզչության համար: Տարիներ կպահանջվեն, որ այդ քննադատության հարվածները բթանան, հետևաբար առավել իրատեսական կարող են լինել հավակնությունները միայն 2018-ի համար:

Սակայն հարցն այստեղ այն է, թե արդյոք ԲՀԿ-ն կդիմանա՞ այդքան: Չի բացառվում, որ «Բարգավաճ Հայաստան»-ը իշխանական համակարգում իր համար ստացել է նվազագույն շեմի երաշխիքներ: Ո՞վ է տվել այդ երաշխիքները, դժվար է ասել՝ Սերժ Սարգսյա՞նը, Արևմո՞ւտքը, թե՞ Մոսկվան, բայց ըստ երևույթին դրանք ստացվել են նվազագույն բավարար չափով, այլապես հազիվ թե «Բարգավաճ Հայաստան»-ը հեռահար ծրագրերի համար ռիսկի ենթարկեր, այսպես ասած, «նաղդ» խնդիրների լուծումը, առավել ևս, որ ԲՀԿ-ն իր քաղաքական գործունեության ընթացքում ավելի շատ փոփոխականությամբ է փայլել, քան սկզբունքային համարձակությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում