Փետրվարի 14-ին` ժամը 17.00-ին, ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները Լենինգրադյան փողոցից բերման են ենթարկել 31-ամյա մի տղամարդու, որի մոտից հայտնաբերվել է 4.3 գրամ հաշիշանման զանգված:
Նույն օրը` ժամը 18.00-ին, նույն բաժանմունքի ծառայողները Մ. Խորենացու փողոցում գտնվող ոսկու շուկայի մոտից, «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել 39-ամյա մի տղամարդու: Վերջինիս մոտ հայտնաբերվել է 67.5 գ հաշիշանման զանգված, իսկ ավտոմեքենայից՝ դեղնականաչավուն զանգվածով լցված ծխախոտի գլանակ և թղթի մեջ փաթեթավորված 2.8 գ դեղնականաչավուն զանգված:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է նախաքննություն:







































