Հունվարին կեսերին Իտալիայի ափերին խորտակված Costa Concordia նավի փրկված ուղևորները դատական հայց են ներկայացրել ամերիկյան Carnival Cruise Lines ընկերության դեմ:
Ինչպես հաղորդում է BBC-ն, Carnival Cruise Lines-ը գտնվում է Մայամիում, իսկ Costa Cruise Line-ը, որին պատկանում էր խորտակված նավը, նրա դուստր ընկերությունն է:
Տուժած ուղևորների փաստաբանները Carnival Cruise Lines-ին մեղադրում են անտարբերութան մեջ, որն էլ եղել է վթարի պատճառը: Սակայն, փորձագետների կարծիքով, այդ դատը ԱՄՆ-ում հազիվ թե հնարավոր լինի շահել:
Հիշեցնենք. հունվարի 13-ին Costa Concordia նավի խորտակման հետևանքով զոհվել է 17 մարդ, 15 մարմին փրկարարներին չի հաջողվել գտնել:







































