Երեկ «Հրապարակ»-ը տեղեկացել է, որ Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Սարգիս Հովհաննիսյանը` Կադիլակ Սերոժը, հեռացել է Հայաստանից:
«Մեր աղբյուրն ասում է, որ նա վիրավորվել էր իրեն աշխատանքից ազատելու փաստից և մոտ 10 օր առաջ վերջնական որոշում է կայացրել ու մեկնել Եվրոպա` մշտական բնակության: Այստեղ նա և իր եղբայրը բիզնես ունեն»,- հավելում է թերթը:











































