«Երկիր»-ը գրում է, որ Արցախի պետական համալսարանի և Սլովակիայի Սկալիցա քաղաքի Միջին Եվրոպայի համալսարանի միջև համագործակցության պայմանագիր է ստորագրվել, որի շրջանակներում նախատեսվում է համատեղ ակադեմիական գիտակրթական ծրագրերի իրականացում, ուսանողների փոխանակում և դասախոսների փոխայցելություն:
«ԱրՊՀ ուսանողները կրթական ծրագրերի 50 տոկոսյա համատեղության դեպքում կարող են ստանալ նաև գործընկեր համալսարանի դիպլոմը: Նախագծերը ֆինանսավորվելու են Սլովակիայի, Չեխիայի, Հունգարիայի և Լեհաստանի գիտակրթական ծրագրերին աջակցելու համար ստեղծված հատուկ հիմնադրամի կողմից»:











































