Թունիսի դատարանը Լիբիայի նախկին վարչապետ Բաղդադի Ալի Ալ-Մահմուդի վրայից հանել է երկրի պետական սահմաններն անօրինական հատելու մեղադրանքը: Այս մասն հայտնում է Reuters գործակալությունը` հիմնվելով մեղադրյալի փաստաբանի հայտարարության վրա:
«Տաուզեր քաղաքի դատարանը որոշում է կայացրել ազատ արձակել Մահմուդին. տվյալ որոշումը վերջնական է: Թունիսի իշխանությունները պետք է նրան անհապաղ ազատ արձակեն»,- հայտնել է փաստաբան Մարբուդ Կորչիդը:
Հիշեցնենք, որ 2011 թ. հոկտեմբերին Թունիսի վերաքննիչ դատարանը որոշում էր կայացրել թույլ տալ Բաղդադի Ալի Ալ-Մահմուդի վտարումը Լիբիա, որտեղ նրան մեղադրում էին կաշառակերության, պաշտոնական դիրքի չարաշահման մեջ: Իրավապաշտպան կազմակերպությունները բազմիցս դեմ էին դուրս եկել Մահմուդի արտաքսմանը, քանի որ նրանց կարծիքով Լիբիայում նախկին վարչապետի գործը չէր կարող անաչառ կերպով քննվել:











































